19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Դեկտեմբերի 24-ին, ժամը 22.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 45-ամյա տղամարդու:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 21.30-ի սահմաններում Շենիկ գյուղի վարչական տարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ծեծի է ենթարկել 19-ամյա համագյուղացի երիտասարդին, նա էլ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Շենիկցի 19-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: