Մեր և բոլոր ժամանակների իրական հերոսների մասին
«Արժեքների փոփոխությունն այդքան հեշտ տեղի չի ունենում։ Մեր պատմական, առասպելական, հիմնականում՝ տղամարդ հերոսներն այսօր էլ իդեալականացվում են։ Բոլորի համար իդեալական հայը նույնն է։ Որևէ մեկի համար հերոս չէ մարդու, հերոսի այն տեսակը, ով իրեն ու բացառապես իր շահն է պաշտպանում։ Մեր այսօրվա դրական հերոսները դարձյալ Սասունցի Դավիթն ու Նժդեհն են, Մոնթեն։ Բացասական կերպարներ են Քաջ Նազարը, Անբան Հուռին, այսինքն՝ դավաճան, անբան, անօգուտ մարդիկ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը՝ անդրադառնալով մեր ժամանակների հերոսներին ու դրանց՝ հասարակական ընկալմանը:
Ըստ նրա՝ հայը զիջող է, բարի, ոչ հաշվարկող։ Գիտության մեջ այդ հատկանիշը չի խրախուսվում, բայց մեր ընկալումներում դրանք դրական հատկանիշներ են։
«Մեր բոլոր պատմական հերոսները շարունակում են մեր ընկալումներում մնալ՝ որպես իդեալական հերոսներ: Այսօրվա բազում հետազոտություններ, տալով այն հարցի պատասխանը, թե ո՞վ է մեր այսօրվա հերոսը, շատերն ասում են՝ մեր հերոսը զինվորն է։ Պետական մակարդակում հերոս չկա։ Սա ասում են բոլորը, ցանկացած մարդ։ Այսինքն՝ մարդիկ այսօր պետական մակարդակներում հերոսներ չեն տեսնում: Այսօրվա հայաստանցին հերոս է ընկալում ազնիվ ու ժողովրդին ծառայող մարդուն»,- ասաց Արթուր Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: