Եթե մենք արագ չփոխենք ուղին, Պուտինը կարող է հաղթել պատերազմում. Ժոզեպ Բորել
Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները, բրիտանական Guardian թերթին տված հարցազրույցում ասել է եԵվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Եթե մենք արագ չփոխենք ուղին, եթե չմոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները, դա թույլ կտա Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում»,- ասել է նա։
Բորելը Ռուսաստանին անվանել է մեծ տերություն, որը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը։
«Կարևորն այն է, թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանը չհաղթի պատերազմը: Ի՞նչ ենք մենք պատրաստ անել, իսկապե՞ս պատրաստ ենք անել այն ամենը, ինչ պահանջվում է: Դա այն հարցն է, որը մենք պետք է տանք ինքներս մեզ», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: