Հայաստանի և Ադրբեջանի միջև մեր միջնորդական նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ և զգալի ներդրում ունի այդ նպատակի իրագործման մեջ։

Ինչպես հաղորդում է վրացական Agenda կայքը, Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր կառավարության միջնորդական նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնկրետ արդյունքներ է տվել։

Նա ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Ես կցանկանայի մատնանշել այն, որ որոշ ժամանակ առաջ Վրաստան էին ժամանել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։ Մենք՝ երեք երկրների ղեկավարներս, եզակի հնարավորություն ունեցանք միասին հանդիպելու։ Կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր նախադեպ էր, որը մենք ստեղծեցինք»,- ասել է Ղարիբաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031