
Ավստրալիայի կողմից ամենաշատ որոնվող հանցագործը Թուրքիայում զբաղվել է կապալառությամբ

Ավստրալիայի կողմից հետախուզման մեջ գտնվող աֆղանստացնի Մասուդ Զիքիրիան Թուրքիան լքելուն պես ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Զիքիրիան Թուրքիա է մեկնել Մալայզիայից դեռևս 2021-ին ձկնորսական նավով: Նա 2 տարի շարունակ Թուրքիայում գործունեություն է ծավալել որպես կապալառու:
Զիքիրիան Ստամբուլում հասցրել է ձեռք բերել 420.000 դոլար արժողությամբ տուն և նույնիսկ դիմել Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Ավստրալիայում ամենից շատ որոնվող հանցագործներից մեկը Թուրքիան որոշել է լքել այն ժամանակ, երբ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող «Chomancero» հանցավոր խմբավորման նկատմամբ իրականցվող վարույթում տեղ է գտել նաև նրա անունը:
Զիքիրիան ձերբակալվել է Ավստրալիայի Դարվինի օդանավակայանում: Նա մեղադրվում է սպանության փորձ կատարելու, հանցավոր խմբավորմանն անդամակցելու և թմրանյութի վաճառքով զբաղվելու մեջ: