«Մի բան խաղացին մեր գլխին, չգիտեմ». Lիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանը չի վերադարձրել հայկական կողմին. 24News

Lիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանը չի վերադարձրել հայկական կողմին։

«Երևի սփյուռքահայ է, դրա համար էլ չի վերադարձել։ Մի բան խաղացին մեր գլխին, չգիտեմ»,- 24 news.am-ին ասել է Մարալ Նաջարյանը։

Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Վիգեն Էուլջեքյանի հետ 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարությունից հետո, իրերի հետևից Բերձոր ու Շուշի էին գնում։ Մարալը գերության մեջ չորս ամիս անցկացրեց և վերադարձվեց Լիբանան։ Իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Մարալ Նաջարյանը նշել է, որ նախապես Վիգենի անունը եղել է ցուցակում, բայց ցուցակը փոփոխության է ենթարկվել, և այլ գերի է վերադարձվել։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են դիմել միջազգային կառույցներին կամ ՀՀ իշխանությանը՝ հասկանալու համար՝ ո՞րն է եղել պատճառը, որ չի վերադարձվել, Մարալ Նաջարյանն արձագանքել է՝ ՀՀ իշխանություն կա՞, ապա նշել է․ «Մի պատճառ բերելու են»։

Մարալ Նաջարյանը տեղեկացրել է նաև, որ թե՛ Վիգեն Էուլջեքջյանը, թե՛ ընտանիքը վատ վիճակում են գտնվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031