Բաժիններ՝

Եթե ՀՖՖ նախագահ վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը. Արթուր Սողոմոնյան

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի 34 թիմ և 2 գլխավոր թիմ չի մասնակցի հաջորդ մրցաշրջանի մրցումներին, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկի» սեփականատեր, ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը:


Նրա խոսքով՝ հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է։ Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է և ղեկավարության փոփոխությունը։

«Եթե ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, և ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Մենք այս մրցաշրջանը կավարտենք, քանի որ պարտականություններ ունենք հովանավորների և գործընկերների առջև։ Մենք չենք ցանկանում մասնակից լինել հայկական ֆուտբոլի ոչնչացմանը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23–ին։ Պայքարում են գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031