Գերեվարված Արցախի ղեկավարության գործով Բաքվում հատուկ քննչական խումբ կստեղծվի
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ գերեվարված Արցախի ղեկավարության գործով Բաքվում հատուկ քննչական խումբ կստեղծվի։
Նա հայտարարել է, թե ներկայումս քննչական բոլոր գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրության և միջազգային կոնվենցիաների համաձայն։
«Ադրբեջանի ժողովուրդը լիովին կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննության ավարտից հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է Ալիևը։



