Բաժիններ՝

Թուրքիայում վերջին 10 տարում կառուցվել է 17 օդանավակայան

Թուրքական ‎Turizmgazetesi.com լրատվամիջոցը հրապարակել է ամենաշատ օդանավակայաններ ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն՝ ունենալով 13.513 օդանավակայան։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ իր 4.093 օդանավակայանով։ Եռյակը եզրափակում է Մեքսիկան (1714)։ Կանադան զբաղեցնում է 4-րդ տեղը (1.467), իսկ հնգյակն եզրափակում է Ռուսաստանը (1.218):

Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան չի ներառվել ոչ առաջին տասնյակում, ոչ քսանյակում։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում գործում է 135 օդանավակայան։

Հիշեցնենք, որ 10 տարի առաջ, ունենալով 118 օդանավակայան, Թուրքիան 58-րդ տեղում էր աշխարհում։ Փաստորեն վերջին 10 տարում Թուրքիան իր օդանավակայանների թիվն ավելացրել է 17-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս