Բաժիններ՝

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկում դասավանդող ուսուցչի մոտ հայտնաբերել են կասկածելի ծխախոտի տուփ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դեկտեմբերի 4-ի ժամը 13։45-ի սահմաններում իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ա․ Ա․-ին։

Նրա անձնական իրերը խուզարկելիս ծառայողները նկատել են, որ ծխախոտի տուփի գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ տուփում առկա 21 գլանակները լցված են կանաչ, մանրացված բուսական զանգվածով։

Ըստ աղբյուրի՝ Ա․Ա․-ն բանավոր հայտարարել է, որ նշված ծխախոտի տուփը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մտցնելու համար իր հետ մոտ մեկ ամիս շարունակ բանակցել է դասերին հաճախող դատապարտյալներից մեկը։ Արդյունքում՝ Ա․Ա․-ն գումարի դիմաց համաձայնել է տուփը բերել քրեակատարողական հիմնարկ։

Նշվում է, որ Ա․Ա․-ն քրեակատարողական ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս