Ռուբիկ Մխիթարյանն իմ աչքերն ու ականջները չէ. ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի՝ ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող գնահատականներ տալ ԲԴԽ-ում նախկինում աշխատած անձանց, սակայն որպես ԲԴԽ նախագահ՝ վարույթ է հարուցել Մնացական Մարտիրոսյանի առնչությամբ, սակայն ԲԴԽ-ն այն կարճել է, որովհետև ժամկետները լրացել էին։

«Ինչ վերաբերում է հետագայում նրա նախագահ ընտրվելուն, նա ունեցել է իրավունք, ցուցակում նրա անունը եղել է, չեզոք դատական դեպարտամենտն է ընտրում։ Այսինքն՝ ովքեր են համապատասխանում այդ պաշտոնին, նա ունեցել է այդ համապատասխանությունը՝ օրենքով սահմանված կարգով։ ԲԴԽ-ն դարձյալ ոչ միաձայն քվեարկել է, և ԲԴԽ-ի ամեն անդամ իր խղճով է առաջնորդվում»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Լրագրողի հարցին՝ Մնացական Մարտիրոսյանը նախկինում քաղաքական որոշում կայացրե՞լ է, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ նա դատավոր է, և ինքն էլ լինելով ԲԴԽ նախագահ՝ կրում է դատավորի էթիկայի բոլոր կանոնները։

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցերին, ոչ թե՝ որ չգիտեմ այդ հարցերի պատասխանները, չեմ կարող պատասխանել, քանի որ իրավունք չունեմ։

Կարդացեք նաև

Բոլոր այն դատավորները, որոնք այսօր գործում են դատական համակարգում, քանի դեռ չեն ենթարկվել պատասխանատվության և չեն հեռացվել, ապրիորի պետք է ընկալվեն՝ որպես ՀՀ  անունից արդարացի վճիռներ անողներ։ Այլ գնահատական չեմ կարող տալ, եթե լինեի քաղաքական գործիչ՝ կարող էի մտնել քննարկումների դաշտ, սակայն իմ պաշտոնը դա թույլ չի տալիս»,- շեշտեց նա։

ԲԴԽ նախագահը հիմարություն որակեց այն խոսակցությունները, որ դատական համակարգում դատավոր Ռուբիկ Մխիթարյանը համարվում էր Կարեն Անդրեասյանի ականջներն ու աչքերը։

«Իմ աչքերն ու ականջներն իմ վրա են, ես ունեմ երկու աչք և երկու ականջ, մնացած բոլորը ձերն է»,- նշեց նա։

Հարցին՝ Վերաքննիչ դատարանի դատավորներին չէ՞ր հրավիրել ԲԴԽ,  Ռուբիկ Մխիթարյանի՞ն էր ընտրել՝ որպես  անձնական ներկայացուցիչ, իսկ այս խնդրի առնչությամբ ԲԴԽ նախագահին ԱԱԾ հրավիրե՞լ են, Կարեն Անդրեասյանը պատասխանեց.

«Ես հայտնում եմ, որ դա բամբասանք է, երբեք ինձ ԱԱԾ չեն հրավիրել, հրավիրելու համար պետք է լիներ քրեական վարույթ, իսկ դրա համար էլ պետք է լիներ փոքր-ինչ ճշտված օպերատիվ տեղեկատվություն։ Ես ժպիտով եմ վերաբերվել այդ ամբողջ հերյուրանքներին։ Հիմա ես մի քիչ ավելի խաղաղ աշխատանք եմ անում, որովհետև սարսափելի վիճակից եկել ենք միջին սարսափելի վիճակի»։

Տեսանյութեր

Լրահոս