Բոբ չորբա (լոբապուր)
Բաղադրիչները
- չոր սպիտակ լոբի- 200 գ
- ջուր- 2 լ
- բուսական յուղ- 4 ճ/գ
- սոխ- 1 գլուխ
- գազար- 1 հատ
- լոլիկ- 2 հատ
- բուլղարական պղպեղ- 1 հատ
- չորացրած անանուխ- 2 թ/գ
- աղացած պապրիկա
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լոբին նախապես թրջեք՝ 10-12 ժամով: Եփելիս ջուր թափեք, լցրեք կաթսայի մեջ, վրան 1 լիտր ջուր ավելացրեք ու եռալուց հետո միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե եփեք:
Ջուրը թափեք, 2 ճ/գ բուսական յուղ ավելացրեք և անընդհատ խառնելով՝ 2 րոպե տապակեք:
Ավելացրեք մնացած 1 լիտր ջուրը, եռացրեք և միջին ուժգնության կրակի վրա 45-50 րոպե եփեք:
Սոխը մանրացրեք:
Գազարը խոշոր քերիչով քերեք կամ ոչ մեծ կտորներով կտրատեք: Բանջարեղենը 2 ճ/գ բուսական յուղի մեջ տապակեք:
Ավելացրեք կտրատած լոլիկն ու բուլղարական պղպեղը, չորացրած անանուխը, պապրիկան, աղն ու աղացած սև պղպեղը: Եվս 5 րոպե տապակեք:
Տապակած բանջարեղենը լցրեք լոբով կաթսայի մեջ:
Եռալուց հետո 20-25 րոպե էլ եփեք: