Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերում ընդունված որոշումների մասին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:
Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին։
Արարատ Միրզոյանը չի մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: