
Արսեն Խ.-ն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 24-ին, ժամը 03.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 25-ամյա Արսեն Խ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: