Հայտնի է` ովքեր են պայքարելու ՀՖՖ նախագահի պաշտոնի համար. Sputnik Արմենիա
Ուղիղ կեսգիշերին ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը։ Պարզ է դարձել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և արդեն նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
Չնայած Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել, բայց Sputnik Արմենիայի տեղեկությունների համաձայն` հենց նրանք են պայքարելու ֆուտբոլային գերատեսչության նախագահի պաշտոնի համար։
Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։