
Baykar-ի գործարանում տեխնիկական գաղտնիքների յուրացման փորձ է կատարվել

Ստամբուլի Արնավութքյոյ շրջանի Հադըմքյոյ թաղամասում գործող ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության մասնաճյուղում «լրտես» է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ մասին լուրերը մեծ շրջանառություն են ստացել թուրքական մեդիայում:
Մասնավորապես անվտանգության աշխատակիցները նկատել են, թե ինչպես է ընկերության աշխատակիցներից մեկը տեխնոլոգիական գաղտնիքներ պարունակող համակարգչից դուրս հանում կոշտ սկավառակը:
Վերոհիշյալ անձը ձերբակալվել է, իսկ տեղի ունեցածը քննվում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: