Բաժիններ՝

Instagram-ն արգելափակել է Ռամզան Կադիրովի որդիների օգտահաշիվները

Instagram-ն արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդիների և մեծ թվով բաժանորդներով մի քանի այլ էջեր։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

«Նախորդ օրը արգելափակվել են մեր հանրապետության առաջատար օգտահաշիվները տարբեր ինտերնետային հարթակներում»,- գրել է նա։

Նրա խոսքով, արգելափակվել են Կադիրովի որդիների՝ Ահմատի, Էլիի, Ադամի և Համզաթի հաշիվները, ինչպես նաև էջերը, որոնք պատմում են անձամբ Ռամզան Կադիրովի և նրա հոր՝ Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ Կադիրովի գործունեության մասին։ Բացի այդ, YouTube-ն արգելափակել է Չեչնիայի Գրոզնիի պետական ​​հեռուստառադիոընկերության երեք ալիք։

Դուդաևն ասել է, որ արգելափակումը կապված է «տեղեկատվական դաշտում ճշմարտության ձայնը լռեցնելու» Արևմուտքի ցանկության հետ։ Դուդաևը հավելել է, որ Չեչնիան կփորձի վիճարկել այդ որոշումը, սակայն արգելափակումը «թույլ չի տա թաքցնել իրական ճշմարտությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930