
Գազայում գտնվող Ալ-Մաղազի ճամբարին Իսրայելի ավիահարվածից ավելի քան 50 մարդ է զոհվել

Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին, որի հետևանքով զոհվել է 51 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, Ալ-Մաղազին գտնվում է Գազայի հատվածի կենտրոնական մասում։
Նոյեմբերի 4-ի երեկոյան գրոհի է ենթարկվել նաև Ջաբալիա փախստականների ճամբարը, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Հակամարտության ընթացքում Ջաբալիային մի քանի հարված է հասցվել Իսրայելի կողմից։ Այսպես, հոկտեմբերի 31-ին անկլավի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ ճամբարի վրա հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, 150-ը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ը հաղորդել է նոր տվյալներ, որոնց համաձայն զոհերի թիվը մոտենում