Բաժիններ՝

Ֆրանսիական սլայդերներ

Բաղադրիչներ՝

տավարի միս- 500 գրամ

կարագ- 3 մեծ ճ/գ

սոխ- 1 հատ

թարմ ուրց- 2 ճ/գ

աղ

սև պղպեղ- կես թեյի գդալ

պանիր- սուլուգունի և չեդեռ

հալեցրած կարագ- կես բաժակ (100 գրամ)

ջուր- 3 բաժակ

ֆիլո խմոր

մաղադանոս

Պատրաստման եղանակը՝

Տավարի միսը խաշել, բարակ կտրատել, տապակել կարագով։ Առանձին մեծ թավայի մեջ կարագով սոխեռած անել, ավելացնել ուրցը, աղն ու պղպեղը, ավելացնել նաև մսի արգանակը, բայց ոչ շատ:

Ջեռոցի թավայի մեջ թխման համար նախատեսված թուղթ դրեք, վրա ֆիլոյի 4 շերտ դրեք՝ վրան հալեցրած կարագ քսել, այնուհետև սուլուգունի և չեդեռ պանիր լցրեք՝ քերած։ Վրան լցրեք միսը, այնուհետև գդալով արգանակով սոխեռածը։

Հետո կրկին ֆիլոյի 4 շերտ դրեք, հալեցրած կարագ քսել և նույն հերթականությամբ միսն ու սոխեռածն ավելացրեք, վերջին շերտը պետք է լինի ֆիլոյի խմորը, հալեցրած կարագը, որի վրա պետք է  քերած առատ պանիրներ լցնեք։

Եփել ջեռոում 25 րոպե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս