Տուգանքները կեռապատկվեն. նախագիծ

Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի նիստում օրենսդիրը քննարկեց  Կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը, որոնցով եռապատկվելու են ճանապարհային երթևեկության համար սահմանված տուգանքները։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կառավարության առաջարկով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացում և փոփոխություն կատարելուն։

Կառավարության առաջարկած փոփոխություններով այսուհետև տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, հաղորդակցության ուղին կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումը ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, արգելափակելը՝ այլ կերպ փչացնելը կամ երթևեկությունը կարգավորող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը, եթե այդ արարքը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվելու է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով։

Նախատեսված է տուգանք նաև հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տուգանքները եռապատկվել են նաև 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված չափերից և այժմ տուգանքի քսանհինգապատիկ չափը կդառնա յոթանասունհինգապատիկ, իսկ երեսնապատիկը՝ իննսունապատիկ։

Նշենք, որ Կառավարության ներկայացրած այս օրենսդրական նախաձեռնությունը հոկտեմբերի 24-ի ԱԺ նստաշրջանի օրակարգում քննարկման է դրվել՝ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու համար։

Ի դեպ, տեղին է հիշեցնել, թե ինչ էր ասում  2018 թվականի մայիսի 24-ին Կառավարության նիստում ընդամենը երկու շաբաթ գործադիրը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը տուգանքների մասին.  «Պետք է հասկանանք, որ քաղաքացին, կներեք այս բառիս համար, տուգանվելու մատերիալ չէ։ Այս մտածողությունը պետք է փոխվի։ Քաղաքացին առավոտյան տնից դուրս է գալիս, ասում ենք` որտեղ բռնենք, տուգանենք այս մարդուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս