 
                        «Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել. այն կանխել են բանտի աշխատակիցները
 
                                    «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել, հաղորդում է SShamshyan.com-ը:
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:
Ըստ այդ փաստաթղթերի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 1-ին մասաշենքի 16-րդ խցում պահվող 59-ամյա ցմահ դատապարտյալը ալեհավաքի մալուխով խցի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն է գործել:
Կայքի տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկի ծառայողները, բարեբախտաբար, նկատել և կանխել են ինքնասպանությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        