Ձեզ ճղում ու թալանից եք խոսում: Բա դուք ի՞նչ եք անում, էս հինգ տարի է, ու՞ր է ձեր արածը. Հովհաննես Ավետիսյան

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Իսրայելի բանակն իր ամբողջ հզորությամբ (շուրջ կես միլիոն այս պահին) ու ռազմական ժամանակակից արդյունաբերությամբ շաբաթից ավել պլանավորում է, որ Գազա մտնի: Այսքանով հանդերձ, ամերիկյան ռազմ. փորձագետներ կան ասում են շատ բարդ է լինելու:

Համասն առանձնապես մերօրյա զենք չունի, բա ինչն է պատճառը Իսրայելի երկմտելու. Շատ պարզ. Ամբողջ Գազայի տարածքը հարյուրավոր կիլոմետրերով ստորգետնյա ցանցային թունելներ են սարքել վերջին մի քանի տարվա մեջ:

Երևում է, որ մարդիկ եղած ռեսուրսի չափով, բայց լրջորեն տրամադրվել են, որ տարածք չեն զիջելու:

Հիմա նիկոլները, որ «քամակ են ճղում», թե նախկինները բան չարին դրա համար էս օրի ենք: Բա ով պիտի իրենց հիշեցնի, որ արդեն 5 տարի իրենք են կառավարում: Ձեզ ճղում ու թալանից եք խոսում: Բա դուք ի՞նչ եք անում, էս հինգ տարի է, ու՞ր է ձեր արածը: Սահմանի վրա մի կարգին հենակետ էլ չեք սարքել մինչ օրս, ձեր սարքած կազարման էլ տեսանք՝ սենդվիչից հավաքած, տեղով թիրախ:

Արա, ոնց եմ ես ձեզանից զզվում, կասեր ձեր սիրելի տկզարը»։

Տեսանյութեր

Լրահոս