479 միլիոն դրամ՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին
2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվածներին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքներում ընդունելու համար ՀՀ պետական բյուջեից Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին է փոխանցվել 479 միլիոն դրամ, որը ծախսվել է հետևյալ ուղղություններով.
– 2023թ. սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և սննդի ծառայությունների մատուցում՝ 151,421,000 ՀՀ դրամ:
– Կոռնիձոր և Գորիս բնակավայրերում Արցախից տեղահանված անձանց սննդով ապահովում՝ 157,846,780 ՀՀ դրամ:
– Արցախից բռնի տեղահանված անձանց դեպի մարզի այլ համայնքներ, ՀՀ այլ մարզեր և Երևան փոխադրման կազմակերպում՝ 89,450,000 ՀՀ դրամ:
– Գորիս քաղաքում և Կոռնիձոր բնակավայրում ժամանակավոր տեղակայման, սննդի ընդունման համար վրանների տեղադրում և սպասարկում՝ 13,135,500 ՀՀ դրամ:
– Գորիս քաղաքում և Կոռնիձոր բնակավայրում էկոզուգարանների տրամադրում և սպասարկում՝ 3,470,000 ՀՀ դրամ։
Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ, Արցախից բռնի տեղահանվածներ, 479 միլիոն դրամ, Գորիս, Կոռնիձոր: