Բաժիններ՝

Ստաս Նամինի որդու սպանության կասկածյալը՝ խորթ որդին, խոստովանել է հանցանքը

Ստաս Նամինի որդու՝ Արտեմ Միկոյանի և նրա տատիկի սպանության կասկածյալը՝ սպանվածի խորթ եղբայրը, խոստովանել է հանցանքը։ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ կասկածյալի հետ քննչական գործողությունները շարունակվում են։

«Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության քննիչները և քրեագետները շարունակում են աշխատել Իստրայի քաղաքային շրջանում կրկնակի սպանության կասկածյալի հետ։ Հարցաքննության ընթացքում տղամարդն ընդունել է հանցանքը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի մարզի Կրյուկովո ավանի առանձնատանը սպանվել են Ստաս Նամինի 30-ամյա որդի Արտեմ Միկոյանը և Նամինի զոքանչ Պոլինա Տկաչենկոն։

Արտեմ Միկոյանը նկարիչ և կինեմատոգրաֆիստ էր, Ստաս Նամինի որդին և խորհրդային պետական ​​գործիչ Անաստաս Միկոյանի ծոռը։ Նա ծնվել է 1993 թվականին: Ամբողջ կյանքում զբաղվել էր գեղանկարչությամբ, ավարտել Նյու Յորքի համալսարանի Tisch School of the Arts ֆակուլտետը:

Կասկածյալը՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, Նամինի խորթ որդին է՝ նրա կնոջ որդին նախորդ ամուսնությունից։ Ռոք երաժիշտը վաղ տարիքից մեծացրել է Ռոմանին և փոխարինել հորը։

Նախկինում Ռոման Միկոյանն արդեն ենթարկվել է պատասխանատվության սպանության համար։ Դեռևս 2007 թվականին Մոսկվայում նա մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ, բայց ստացել է պայմանական պատիժ։ Այժմ Ռոման Միկոյանին կասկածում են խորթ եղբոր և խորթ տատիկի սպանության մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս