
ՀՀ ՏԿԵ նախարարը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։
Այս մասին նախարար Սանոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հոկտեմբերի 16-19-ը գործուղվել եմ Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ)՝ Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով»,- նշել է նա։