Բաժիններ՝

Անասուններին մորթել էին արոտավայրում, ապա փորձել էին գողանալ

Հոկտեմբերի 7-ին պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները անասնագողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։

Նրանք Արզական գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակա արոտավայրում հայտնաբերել են մորթված 2 խոշոր եղջերավոր անասուն, իսկ ոչ հեռու կայանված Opel և Nissan մակնիշի մեքենաներ։ Հաղորդումն արագ փոխանցվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ նշված վայր է մեկնել նաև օպերատիվ խումբ։

Չարենցավանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։

Պարզվել է, որ 37-ամյա արզականցու անասուններին արոտավայրում մորթել և փորձել էին գողանալ Աբովյան և Չարենցավան քաղաքների 3 բնակիչ։ Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել, ապա ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031