Հասկանալի չէ, ինչպես են «բարկանում» ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գծի» աշխատակիցները և բարկանալու արդյունքում հիվանդի առողջական վիճակը ինչպես է փոխվում
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեժ գիծը «բարկանում է»
Բազմիցս խոսել եմ, որ Հայաստանի Հանրապետոթյունում Շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը կատարվում է մի շարք խախտումներով, որորնց վրա ուշադչություն չեն դարձնում ոչ ՀՀ առողջապահության նախարարությունը, ոչ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը,ոչ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia .
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը, պացիենտի տեղափոխումը (այդ թվում հոսպիտալացումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության վերակենդանացման, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով:
ՀՀ մարզերի գյուղական վայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը.
մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն,
20 կմ-ից առավել հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:
Շտապ բժշկական օգնության ծառայությունում արձանագրված դիակների տեղափոխման վերաբերյալ բոլոր կանչերն իրականացվում են միայն ֆելդշերական բրիգադների կողմից:
Հասկանալի չէ, ինչպես են «բարկանում» ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գծի» աշխատակիցները և բարկանալու արդյունքում հիվանդի առողջական վիճակը ինչպես է փոխվում։
Հ.Գ. Օգտատիրոջ Ag Movsesyan-ի մայրիկին մաղթում եմ առողջություն և վստահեցնում , որ մի օր ամենաթողության վերջը գալու է, պարզապես քանի կյանք կարժենա՝ չգիտեմ…»։