Թուրք նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Ղազախստանում գտնվող Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Ղազախստանի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում Ուրարօղլուն խոսել է Ղազախստանի հետ առաջիկայում իրականացվելի ծրագրերից, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Զանգեզուրի միջանցքին»:

Նախարարը մասնավորապես ասել է․

«Մյուս կողմից, վերջին շաբաթների ընթացքում մենք բարձր մակարդակով հաստատել ենք Նախիջևան-Կարս երկաթուղու նախագծի մեր մտադրությունն Ադրբեջանի հետ։ Երբ բացվի Զանգեզուրի միջանցքը, մենք հնարավորություն կունենանք բեռները «Միջին միջանցք» տեղափոխել նաև այս թևից»։

Նշենք, որ Ուրարօղլուն Ղազախստան էր մեկնել հոկտեմբերի 4-ին մասնակցելու է այնտեղ անցկացվող «Ղազախստանի տրանսպորտային և լոգիստիկ 6-րդ միջազգային ֆոռումին»։

Տեսանյութեր

Լրահոս