
Մատրյոնա Ռ.-ն Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 11-ին Մոսկվա-Երևան չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի 52-ամյա Մատրյոնա Ռ.-ն: Նա 2010 թ. մայիսի 3-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: