Բաժիններ՝

Լատվիան վատ թիմ չունի. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը դժվար հանդիպում է ակնկալում Լատվիայի դեմ:

«Լատվիան վատ թիմ չունի: Հասկանալի է, որ նրանք ամբիցիաներ ունեն և մեզ առաջիկայում դժվարին հանդիպում է սպասվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետրակովը:

Խոսելով Հայաստանի ազգային թիմի նորեկ Էդգար Սևիկյանից` մասնագետն ընդգծել է, որ դրական տպավորություններ ունի հայ ֆուտբոլիստից:

«Մեզ առաջիկայում ամենակարևոր հանդիպումն է սպասվում: Հենց այս խաղից շատ բան է կախված»,-ասել է նա:

Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս