Հայաստանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 99.342 քաղաքացի

Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 99 հազար 342 քաղաքացի: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Բոլոր ուղղություններով համակողմանի աշխատանք է տարվում:

«Ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632: Հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը կազմում է 99 հազար 342»,-ասաց Բաղդասարյանը:

Ժամանած անձանցից 73 հազար 453-ը տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում:

Տեսանյութեր

Լրահոս