Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հարությունյանը (ծնվ. 1973 թ.) մեղադրվում է «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ագրեսիվ պատերազմին մասնակցելու, վարձկաններ հավաքագրելու, վարժեցնելու և ֆինանսավորելու, ինչպես նաև նրանց ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին ներգրավելու համար, մասնակցություն ԱՀ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ստեղծմանը, նրանց գործունեությունը կազմակերպելուն, այդ հանցավոր խմբերին զենքով, բաղադրամասերով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով և բանակային տեխնիկայով զինելուն, նախապատրաստական ​​դասընթացներ կազմակերպելուն. այդ զենքերի կիրառման, ինչպես նաև դրանք Ադրբեջան մաքսանենգ ներմուծելու և ահաբեկչության ֆինանսավորման համար»:

Նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 եւ այլն հոդվածներով։

Հարությունյանը Ստեփանակերտից առևանգվել էր ադրբեջանական ուժայինների կողմից սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո: Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը հաշված օրերի ընթացքում, թողնելով իր տունն ու ունեցվածքը, տեղափոխվեց Հայաստան։

Տարբեր գնահատականներով՝ Լեռնային Ղարաբաղում մնացել է 15-ից 40 հայ, հիմնականում մարդիկ, որոնք դեռ հույս ունեն գտնել իրենց անհետ կորած հարազատներին։

Տեսանյութեր

Լրահոս