Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն պարտվել է, «Բարսելոնա»-ն` հաղթել

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են E, F, G, H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:

E խմբում «Սելթիկ»-ը տանն ընդունելով «Լացիո»-ին` զիջել է 1:2 հաշվով, «Ատլետիկո»-ն առավելության է հասել «Ֆեյենորդ»-ի նկատմամբ (3:2):

F խմբում ՊՍԺ-ն պարտվել է «Նյուքասլ Յունայթեդ»-ին 4:1 հաշվով, «Բորուսիա»- «Միլան» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0:

G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով հաղթել է «Լայպցիգ»-ին, «Յրվենա Զվեզդա»-«Յանգ Բոյզ» խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2:

H խմբում «Բարսելոնա»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Պորտու»-ին, «Անտվերպեն»-ն էլ 2:3 հաշվով զիջել է Դոնեցկի «Շախտյոր»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս