
«Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանությունների միջև, երկուսն էլ թիրախավորում են հաղթական գործիչներին և պահում բանտերում». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի իշխանությունը 2 ամսով երկարացրեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի գերությունը:
Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանությունների միջև, երկուսն էլ թիրախավորում են հաղթական գործիչներին և զինվորականներին, երկուսն էլ նրանց պահում բանտերում:
Դատարանի այսօրվա որոշումը` Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ցավալի զուգահեռների է բերում հայաստանյան և ադրբեջանական բանտերում գտնվող մեր տղերքի համար:
Ինչո՞վ է փաշինյանական իշխանությունը տարբերվում ադրբեջանականից` ոչնչով, երկուսն էլ թշնամությամբ են տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ»: