Ի դեպ, Հռոմի ստատուտի վերաբերյալ հատուկ կարծիք են գրել ՍԴ 3 դատավորներ. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ի դեպ, Հռոմի ստատուտի վերաբերյալ հատուկ կարծիք են գրել Սահմանադրական դատարանի 3 դատավորներ՝ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը:

Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը նախևառաջ պետք է ունենա իրավասություն` քննության առարկա դարձնելու ներկայացված հարցը։

«Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավունք չունի, առանց սահմանադրական համապատասխան փոփոխությունների, քննության առարկա դարձնելու այն միջազգային պայմանագիրը, որում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանն արդեն իսկ ճանաչել է Սահմանադրությանը հակասող»։

Հետևաբար միակ սահմանադրական ճանապարհը, որով Հայաստանի Հանրապետությունը կարող էր վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունն է։

Երվանդ Խունդկարյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը նշված կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցի վերաբերյալ ՍԴ առաջին որոշումից տարբերվող դիրքորոշում արտահայտելու հնարավորություն չուներ։

Արաիկ Թունյանը ևս գտնում է, որ կանոնադրությունը կարող էր Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:

‼️Փաստենք՝ Սահմանադրական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ ‼️Կայացրել է որոշում, որի իրավասությունն ըստ էության չուներ։

‼️Դրան հետևել է ԱԺ այսօրվա քվեարկությունը, որն արդեն իսկ ակնհայտ ապօրինություն է, հաշվի առնելով որ դրան նախորդած գործընթացը եղել է ապօրինի և հակասահմանադրական»։

Տեսանյութեր

Լրահոս