Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Հայկ Մարության

«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին քվորում չապահովելու համար։

«Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվելու հոկտեմբերի 10-ի նիստին, որպեսզի չապահովվի քվորում, նիստը տապալվի, քաղաքապետ չընտրվի և գնանք նոր ավագանու ընտրությունների», նշեց Երևանի նախկին քաղաքապետը։

Նա նաև հայտարարեց, որ մամուլից տեղեկացել է՝ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովի, ուստի մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը։

«Եթե «Հանրային ձայն» կուսակցության անգամ մեկ անդամը ներկա լինի նիստին, նույնիսկ եթե չքվերակի, ապա նիստը կկայանա և կընտրվի իշխանական թեկնածուն։ Եթե «Հանրային ձայն»-ը չգնա նիստին, ապա այն չի ունենա քվորում, չի կայանա, քաղաքապետ չի ընտրվի և իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում»,- ասաց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930