Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ վրա հարձակման համար Ադրբեջանին դատապարտող բանաձև

Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը:

Եվրոպական խորհրդարանի կայքից տեղեկանում ենք , որ հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի հարձակումից հետո:

ԵԽ կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է , որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը հանգեցրել է իրենց տներից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի: Հիշատակում կա այն մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես զգուշացրել էր ԼՂ-ում էթնիկ զտումների մասին:

Դեբատը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 5-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930