Եվ ամեն ինչ իզուր, իզուր, իզուր․․․

Առավոտյան հնչեց հերթական գույժը, Արցախի նախագահի հրամանագրով, լուծարվում է Արցախի հանրապետությունը։

Այսպիսով, ավարտվեց, 1988թ․ սկսված, համազգային շարժում-վերածնունդը, այն վերածվելով մահերգի։

Մահերգ, որի հեղինակները, ոչ թե այլազգի, մեզ թշնամի պետություններն են, այլ մենք ինքներս․

– դավաճան, ազգադավ իշխանություն,

– մեծ-մեծ ճամարտակող, անկարող, ամուլ ընդդիմություն,

-իրավիճակին հարմարվող, իշխանությանը հաճոյացող մտավորականություն,

-անպատիվ, ողորմելի, դավաճանի առջև ոտքի կանգնող, պատիվ պահող սպայակույտ,

-հոգիները դոլար-եվրո-մանաթ-թուրքական լիրա, արժույթներին վաճառած քաղհասարակություն,իրենց քաղաքագետ, քաղաքական գործիչ համարողներ, նրանց սպասարկող լրատվամիջոցներ,

– հիմնականում,ժարգոնախոս, կիսագողական, անգրագետ, արժեքային համակարգից զուրկ երիտասարդություն,

-օրվա հացի մասին մտածող, հայրենիքի հանդեպ անտարբեր, «որտեղ հաց՝ էնտեղ կաց» սկզբունքով գոյատևող ժողովուրդ։

Ոչ մի բանականություն ունեցող մարդ չի կարող պատկերացնել, թե ինչպես կարող է մի ժողովուրդ, բառի բուն իմաստով դավաճանել իր հայրենակիցներին, հանուն «լավ ապրելու»։

Այո՛, բոլորվերը թվարկած խավերը, նաև ես ինքս , կամ անկարող եղանք բռնել դավաճան-գարշապետիկի արյունոտ ձեռքը, կամ մեր հերթին դավաճանեցինք մեր հայրենակից արցախահայերին։

Չգիտեմ, դուք բոլորդ ինչպես, բայց ես, ոչ միայն ինձ մեղավոր եմ զգում, այլև համարում եմ, որ ողջ կյանքս անիմաստ է անցել։

Հրաժարվեցի մնալ Լենինգրադում և շարունակել գիտական աշխատանքները։ Հիմարի պես, ոգևորվել էի 1988թ․ արցախյան շարժումով, մասնակցում էի բոլոր հանրահավաքներին, օգոստոսին դարձա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, անցա ընդհատակով, բանտերով, հիվանդանոցներով, հրաժարվեցի բոլոր առաջարկված պաշտոններից, քանի որ իմ նպատակն ուրիշ էր։ Եվ ի՞նչ․․․ Եվ այդ ամենը իզուր, իզուր, իզուր․․․

Պարզվեց 100%-ով ճիշտ էր արյունոտ ձեռքերով, կեղծ ժպիտը մշտապես դեմքին, լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհին, որ դեռևս 2018թ․, Արցախի ազատագրման համար զոհված հերոսներին անվանեց․ « զոհեր, հանուն ոչնչի»։Փաստորեն, և 1988թ․ սկիզբ առած արցախյան պայքարը, և 90-ականների տառապանքներն ու զոհերը, և Արցախի ազատագրման ժամանակ եղած ոգևորությունները․․․անիմաստ էին՝ « հանուն ոչնչի»։

Սպասենք, որ շուտով, դավաճան-գարշապետիկի հրամանագրով լուծարվի նաև Հայաստանի Հանրապետությունը։

-Համաձա՞յն եք․․

-Պի՞նդ եք․․․

Ավետիք Իշխանյան

 

Տեսանյութեր

Լրահոս