«Վազն անցեք Սերժ Սարգսյանից, որովհետև ձեր ազատագրած հողը չմնաց թշնամուն, այլ` իր, ձեր ծնողների ու ընկերների գերեզմանը չմնաց թշնամուն, այլ` իր, ձեր կյանքը չմնաց թշնամու հողում, այլ` իր»
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերն ասում են, բա Սերժ Սարգսյանն ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եկեք գեղեցիկ բառերը դնեմ մի կողմ ու ձեզ համար մատչելի եղանակով արձագանքեմ:
Նախ այդ մտքի հեղինակին, այսինքն` Սերժ Սարգսյանին, դուք եք մենակ թողել: Թողել էիք մենակ իրա վզով էդ թեման ու քաշվել էիք կողքի, ու ձեր համար միևնույն էր, որ դա իր կյանքի նպատակն էր ու նպատակն ա, իսկ ձերը մենակ իրա ասածը կրկնելն ու երեսով տալը, բայց միևնույն ժամանակ ոչինչ չանելը դրա համար:
Էդ նախադասությունը պետք ա բոլորիդ համար թիվ մեկ միտքը լիներ: Հաց ուտելուց լինեիք, դեմ կամ կողմ լինեիք, Հայաստանում, թե Հայաստանից դուրս լինեիք, եսիմ ինչ «…» ուտելուց լինեիք, դա պետք ա առաջնային լիներ:
Ինքը հենց ձեր նմաններից էր պաշտպանում նաև Արցախը: Ձեր նման պոռոտախոսներից, ձեր նման մեծաբերաններից, ձեր նման հաթաթա տվողներից, ձեր անձնական մուննաթն անպատեհ կերպով իր վրա պրոյեկտողներից:
Մի բան էս երկրի համար գոնե արեք ու նոր բերաններդ բացեք: Վստահեցնում եմ, եթե մենակ իրանով լիներ, ինքը հաստատ ամեն ինչ կաներ, որ այդպես լիներ: Ու անում էր, ու արել էր, բայց նախ մերժեցիք, իսկ հետո էլ մենակ թողեցիք… կամ էլ պռոստը մենակ թողեցիք բոլորի դեմ… Թե՞ նենց մտածում եք՝ մարդ չկա, որ ձեր բերնին գա: Կա´, ե´ս եմ:
Այնպես որ, վազն անցեք էդ մարդուց, որովհետև ձեր ազատագրած հողը չմնաց թշնամուն, այլ` իր: Ձեր ծնողների ու ընկերների գերեզմանը չմնաց թշնամուն, այլ` իր: Ձեր կյանքի մեծագույն սիրո հետ կապված հուշերը չմնացին թշնամու հողում, այլ` իր: Ձեր կյանքը չմնաց թշնամու հողում, այլ` իր: Հանգիստ թողեք էդ մարդուն…