
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը հասել է 74.400-ի

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 74 հազար 400 անձ:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտարարեց Նազելի Բաղդասարյանը:
«Ժամը 18:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 535 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ հաշվառում արդեն իրականացվել է 55 հազար 248 անձի շուրջ: