
Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։
«Իրավական ամենաթողություն. Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը», – նշված է Ազգային կեմիտեի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 142 քաղաքացի։