Փաշինյանի Կառավարությունը շարունակում է ավելացնել իր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովող և ուղիղ իր ենթակայությամբ գործող Պետական պահպանության ծառայության տարեկան բյուջեն։
Մինչ երևանյան փողոցներում օր օրի նոր թափ են հավաքում «Թուրք Նիկոլ», «Նիկո՛լ, թշնամի» վանկարկումներով բողոքի ակցիաները, որոնց նպատակը Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնած փաշինյանական ռեժիմի հեռացումն է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ բացառապես ուժային կառույցների միջոցով սեփական իշխանությունը պահելու համար։