ՌԴ արտգործնախարարը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերը Նյու Յորքում քննարկել են տարածաշրջանային առանցքային ոլորտներում հումանիտար աշխատանքի հարցեր։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային առանցքային ուղղություններով հումանիտար գործունեության հարցեր, ներառյալ ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում», – ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի Դաշնությունում ԿԽՄԿ- ի ընթացիկ աշխատանքի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930