Արցախում տեղի ունեցածը Ռուսաստանի մեծագույն խայտառակությունն էր. նա Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորներից էր. Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը Հանրապետության հրապարակում հայտարարել է, որ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր:

«Որովհետև Ռուսաստանը հանդիսանում էր Արցախում մեր ժողովրդի անվտանգության առնվազն երաշխավորներից մեկը: Բայց նա երեկ այդ երաշխավորի ֆունկցիան չկատարեց: Նա պատրվակներ բերեց, որ Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, բայց նույնիսկ այն դեպքում, որ դա Հայաստանն արել է, հենց ինքը՝ Ռուսաստանը, կարող էր չճանաչել: Սակայն նա ձեռքերը լվաց Արցախից: Երկրորդ իրողությունն այն իշխանությունն է, որ մենք ունենք ՀՀ-ում: Այդ իշխանությունը եկել էր Արցախը հանձնելու նպատակով, և դա ամեն շրջապտույտից հետո դառնում է ավելի ու ավելի ակնհայտ»,- նշել է Չալաբյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի գործողություններն Արցախով չեն ավարտվելու, նա ոգևորված իր անակնկալ հաջողություններից՝ հարց է դնում գրավել Սյունիքը, «անկլավները» ստանալ, Հայաստան վերադարձնել ադրբեջանական բնակչությունը, նույնիսկ՝ զինաթափել ՀՀ բանակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս