
Տուժածներից 2-ը մահացել են, մեկը հիվանդանոցում է

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե, ապա քարե պարսպին. 52-ամյա վարորդ Ռուբեն Սարգսյանը և 49-ամյա ուղևորուհի Մարինե Կիրակոսյանը տեղում մահացել են, իսկ 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: