
3․5 մլն ռուս զբոսաշրջիկ է արդեն մեկնել Թուրքիա

Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության տարածած հայտարարության համաձայն՝ ռուս տուրիստների համար աշնանը ևս Թուրքիան շարունակելու է մնալ ամենանախընտրելի հանգստյան ուղղությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսկ միության փոխնախագահ Դմիտրի Գորինի տեղեկացմամբ՝ 2023-ի առաջին 7 ամսում Թուրքիա է մեկնել 3․5 մլն ռուս։
«Օգոստոստին ավելի լավ ցուցանիշներ էինք տեսնում։ Սովորաբար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բարձր պահանջարկ է լինում։ Կարծում եմ, որ այն կնպաստի մայիսի և ամռան ամիսների կորուստները կիսով չափ փոխհատուցելուն»։
Բացի այդ, Գորինը հույս է հայտնել, որ գալիք ամիսներին ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա ավելի կմեծանա։
«Գուցե արդյունքում հասնենք նախորդ տարվա ցուցանիշին (5.2 մլն) և նույնիսկ անցնենք դրանք»։