Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի փոխարտգործնախարարը ընդգծել է վարչակազմի հավատարմությունը պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններին՝ ասելով, որ Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության և բանակցությունների համար՝ հավասարակշռված համաձայնագրերի միջոցով ազգային շահերը պաշտպանելու համար:

Նա լավատեսություն է հայտնել բանակցությունների շարունակման և փոխգործակցության վերաբերյալ և հայտարարել, որ եթե բոլոր կողմերն իրատես լինեն և խուսափեն անցյալի սխալներից, Իրանը կողջունի բանակցությունների վերսկսումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930