
«Օպելը»-ը բախվել է կայանված մեկ այլ «Օպելի», որն էլ, առաջ շարժվելով, վրաերթի է ենթարկել 3 մարդու

Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ն. Շենգավիթ 1-ին փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել կայանված «Օպելի» 67-ամյա վարորդին, 20-ամյա երիտասարդի և 36-ամյա տղամարդու, այնուհետև բախվել է կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենային։
«Օպելի» 31-ամյա վարորդը, կայանված «Օպելի» 67-ամյա վարորդը, 20-ամյա երիտասարդը և կայանված «Պորշի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: