ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացած ընդունելության ժամանակ անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների դինամիկային
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Արաբական Էմիրություններ այցի շրջանակներում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն՝ Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ԱՄԷ-ում ՀՀ առաջին դեսպան Արշակ Փոլադյանը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄԷ երկկողմ հարաբերությունների դինամիկային, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման ճանապարհին հայ համայնքի դերակատարմանը: