Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա. Կփոխանցի Աննա Հակոբյանը. «Ազատություն»

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում են «Ազատության» աղբյուրները։

Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը ու ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, դեռ պաշտոնապես չի հայտարարվում։

Վաղը Կիևում մեկնարկելու է «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովը», որին, ըստ «Ազատության» աղբյուրների, նաև Հայաստանի վարչապետի տիկինն է մասնակցելու, ու նա էլ անձամբ օգնությունը պետք է փոխանցի։

Գագաթաժողովի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում արդեն հրապարակվել են մասնակից առաջին տիկինների ու պարոնների մի մասի անունները, դրանց ցանկում Հայաստանի վարչապետի տիկնոջ անունը, սակայն, դեռ չկա։

Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930